Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Արժե՞ կտրոն տալ, թե՞ չարժե

Արժե՞ կտրոն տալ, թե՞ չարժե
04.06.2019 | 02:40

Երեկ ճոխ-ճոխ գլուխ էին գովում, թե ոչ ոք չի համարձակվելու այլևս ՀԴՄ կտրոն չտալ, բայց, արի ու տես, այսօր նույն անկանոն վիճակն է: Մի քանի «խոշոր ձկներին»՝ սուպերմարկետները չհաշված, մյուս առևտրային հաստատություններն ինչպես աշխատում էին, այնպես էլ շարունակում են աշխատել։ Գնումն ավարտելուց հետո այնպես ապշած են նայում հաճախորդին, ասես անհամեստ մի բան ես պահանջում, այնինչ իրենք պետք է պարտադրեն վերցնել կտրոնը: Ինչու՞ չի վերանում աչքակապությունը, մեր պաշտոնյաները չե՞ն տեսնում՝ ինչ է կատարվում։ Բա բյուջեն լցնելուց էիք խոսում, չգիտե՞ք, որ ՀԴՄ կտրոն չտալով խուսափում են հարկվելուց:
Տպավորություն է ստեղծվում, թե գանձապահ աշխատելու համար հատուկ կուրսեր են անցնում և անցնում են միայն էքստրասենսոր հատկությունների տեր անձինք, որոնք հաճախորդին զննելով արագ կռահում են՝ արժե՞ կտրոն տալ, թե՞ չարժե։

Հայկ ՍԻՐՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1096

Մեկնաբանություններ